HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայի» պատվիրակությանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայի» (NECO) նախագահ Նասեր Կազիմիի գլխավորած պատվիրակությանը: 

«Մեզ համար կարևոր են այն ուղղություննրը, որոնք դուք ներկայացնում եք ողջ աշխարհում: Մեր կառավարության կարևոր գերակայություններից է կրթական համակարգը և գիտեմ, որ այս ոլորտը նաև ձեր ուշադրության կենտրոնում է»,- ասել է վարչապետը:

Զրուցակիցներն անդրադարձել են մեր երկրի կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներին և ծրագրերին, NECO-ի և Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի միջև համագործակցությանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և այլ հարցերի: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

***
NECO-ն ոչ կառավարական կազմակերպություն է, որն ստեղծվել է 1986 թվականին: Այն աջակցում է կրթական և առողջապահական տարաբնույթ ծրագրերի իրականացմանը: Գործունության հիմնական նպատակն է՝ ի հայտ բերել ԱՄՆ-ում բնակվող էթնիկ փոքրամասնությունների հաջողություններն ու ձեռքբերումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter