HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Տիգրան Ավինյանը նշանակվեց Երևանի փոխքաղաքապետ

Սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ նիստում նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշանակվեց Երևանի փոխքաղաքապետ։ Քվեարկությանը մասնակցել է ավագանու 46 անդամ։ 44 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայներով Տիգրան Ավինյանը ստանձնեց Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը։

Ըստ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ Տիգրան Ավինյանը, միանալով Երևանի քաղաքապետարանի թիմին, կարող է իր ունեցած փորձն օգտագործել քաղաքի խնդիրները լուծելու համար։

Տիգրան Ավինյանը իր ելույթը սկսելուց առաջ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը։

«Այդ ագրեսիան մեզ պետք է ոչ թե ընկճի կամ վհատեցնի, այլ սթափության ու քրտնաջան աշխատանքի կարևորության մասին հիշեցում լինի, մեր զինվորների հերոսությունը պետք է պարտավորեցնի մեզ ապրել ու արարել, ուժեղացնել պետությունն ու զինել բանակը, զարգացնել տնտեսությունը, ըստ էության, ներկայում մեզ համար դիմադրությունն ու պայքարը պարզապես այլընտրանք չունեն»,- իր խոսքում նշեց նա։

Տիգրան Ավինյանը նշեց, որ հաճախ են հարցնում՝ արդյոք խնդրահարույց չէ փոխվարչապետի պաշտոնից հետո նշանակվել Երևանի փոխքաղաքապետ։ «Անկախ նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնից, անկախ նախկին ընտրությունների հետ կախպված քննարկումներից, ինձ համար մեծ պատիվ է լինել իմ ծննդավայր Երևանի փոխքաղաքապետ, ծառայել քաղաքին ու երևանցիներին և շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար»,- ասաց նա։

Հրաչյա Սարգսյանը շնորհավորեց Ավինյանին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։

Տիգրան Ավինյանը 2017-2018 թվականներին եղել է «ԵԼՔ» խմբակցությունից Երևան քաղաքի ավագանու անդամ։ 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ և պաշտոնավարել մինչև 2021 թվականի օգոստոսի 2-ը։ 2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ։

Մեկնաբանություններ (1)

Suren Petrosyan
Հետո որ չասեն, թե ինչպես դարձավ միանգամից քաղաքապետ: Այսպես եղավ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter