
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հորդորում է իր քաղաքացիներին չայցելել Հայաստանի սահմանամերձ շրջաններ
Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս ճանապարհորդել Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններով (այդ թվում՝ Նախիջևանի սահման) և Վայոց ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի հարավային շրջաններ՝ հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջեւ բախումների պատճառով։
Պաշտոնապես խորհուրդ է տրվում չմեկնել նաեւ Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ։
Պաշտոնական Փարիզը նաեւ հորդորում է զգուշանալ Վրաստանին միացող M16 ճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածից, որը երբեմն ենթարկվում է ադրբեջանական կրակոցների: «Այն ճանապարհորդներին, ովքեր ցանկանում են ճանապարհորդել Հայաստանի և Վրաստանի միջև, խորհուրդ է տրվում ընտրել այլընտրանքային երթուղիներ կամ նախընտրել օդային երթուղին»,- ասված է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության կայքում սեպտեմբերի 20-ին հրապարակված եւ 23-ին թարմացված հաղորդագրության մեջ։
Քարտեզը՝ Ֆրանսիայի ԱԳՆ կայքից
Մեկնաբանել