HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը Սլովենիայի նախագահին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել Սլովենիայի նախագահ Բորութ Պահորի հետ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ 36 բնակավայրերի թիրախավորման փաստը, ինչի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր ու վիրավորներ, այդ թվում` քաղաքացիական անձանց շրջանում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման ուղղությամբ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

Սլովենիայի նախագահը մտահոգություն է հայտնել տեղի ունեցած դեպքերի առնչությամբ և կարևորել տարածաշրջանային խնդիրների` բանակցային եղանակով կարգավորման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-սլովենական հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter