HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եվրատեսիլ-2012»-ի հաղթողը Շվեդիայի ներկայացուցիչն է (վիդեո)

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ավարտվեց «Եվրատեսիլ-2012» միջազգային երգի մրցույթը, որտեղ ձայների գերակշիռ առավելությամբ հաղթող ճանաչվեց Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը իր «Էյֆորիա» («Euphoria») երգով:

Եզրափակիչում հայտնված 26 երկրներից երկրորդ հորիզոնականը զբաղեցրեցին Ռուսաստանը ներկայացնող Բուրանովյան տատիկները, իսկ երրորդում հայտնվեց Սերբիայի ներկայացուցիչը (Željko Joksimović):

Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանը չէր մասնակցում «Եվրատեսիլ-2012»-ին, այդ պատճառով իրավունք չուներ նաև քվեարկել: Երկար ժամանակ մամուլում քննարկվում էր նաև այն հարցը, թե Հանրային հեռուստաընկերությունը եթեր հեռարձակելու է մրցույթը, թե ոչ: Միայն ժամը 23:00-ին՝ ուղիղ եթերի ժամանակ պարզ դարձավ, որ Հ1-ը որոշել է հեռարձակել մրցույթը: Եթե նախկինում մրցույթի Հանրային տաղավարում մշակութային-ժամանցային ծրագրերի հաղորդավարներ էին, ապա այսօր հաղորդավարական տաղավարում Գոհար Գասպարյանի հետ էր և իր քաղաքական մեկնաբանություններով միջամտում էր Առաջին լրատվականի լրագրող Արթուր Գրիգորյանը:

Մեկնաբանություններ (2)

Նարեկ
Ադրբեջանը որ տեղն ա բռնել?
Hamo
yergt vat@ cher, bayc verchin xoqt eshutyun e 100%

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter