
Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 26․38%-ը․ ՏԻՄ ընտրություններ
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված համայնքում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:
Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 26․38%-ը (62448 մարդ)։ Նշենք, որ տվյալ համայնքներում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդահանուր թիվը 236724 է։
Ակտիվության ամենաբարձր ցուցանիշը շարունակում է պահպանվել Քաջարան համայնքում, որտեղ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների կեսից ավելին մասնակցել է քվեարկությանը (50.16%): Իսկ ակտիվության ամենացածր ցուցանիշը, ինչպես ժամը 11։00-ին, այնպես էլ այժմ, Ջրվեժում է, որտեղ ընտրելու իրավունք ունեցող 8003 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 979-ը (12.2%):
Մեկնաբանել