
17։00-ի դրությամբ ընտրողների ակտիվության ամենաբարձր ցուցանիշը Քաջարան համայնքում է, ամենացածրը՝ Ջրվեժում․ ՏԻՄ ընտրություններ
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված համայնքում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:
Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 40․36%-ը (95545 մարդ)։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ տվյալ համայնքներում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդահանուր թիվը 236724 է։
Ընտրողների ակտիվության ամենաբարձր ցուցանիշը առավոտից մինչ այժմ Քաջարան համայնքում է գրանցվել։ Այնտեղ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 6099 է, որից 4280-ը (70.18%) մասնակցել է քվեարկությանը: Իսկ ակտիվության ամենացածր ցուցանիշով աչքի է ընկնում Ջրվեժը, որտեղ ընտրելու իրավունք ունեցող 8003 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1532-ը (19.14%):
Նշենք նաև, որ բացառությամբ Ծաղկահովիտի (52.65%), Ակունքի (57.21%) և Քաջարանի (70.18%)՝ մնացած համայնքներում ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը չի հասնում տվյալ համայնքներում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի կեսին։
Մեկնաբանել