HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

20։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 50․5%-ը. ՏԻՄ ընտրություններ

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված համայնքում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ ընտրությունների ավարտին՝ 20։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 50․47%-ը, կամ որ նույնն է՝ 119469 մարդ։ Նշենք, որ տվյալ համայնքներում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդահանուր թիվը 236724 է։

Ընտրողների ակտիվության ամենաբարձր ցուցանիշը Քաջարան համայնքում է գրանցվել։ Այնտեղ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 6099 է, որից 4743-ը (77.77%) մասնակցել է քվեարկությանը: Իսկ ակտիվության ամենացածր ցուցանիշով աչքի է ընկել Ջրվեժը, որտեղ ընտրելու իրավունք ունեցող 8003 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 2177-ը (27.20%): Ստորև ներկայացնում ենք մասնակցության ցուցանիշն՝ ըստ համայնքների։

Ալագյազում՝ 2689-ից՝ 1254-ը կամ  46.63 տոկոս:

Ծաղկահովիտու՝ 7020-ից՝ 4356-ը կամ` 62.05 տոկոսը:

Թալինում՝ 26775-ից՝ 13343-ը կամ 49.83 տոկոս:

Ճամբարակում՝ 10833-ից՝ 5374 կամ  49.61 տոկոս:

Գյուլագարակում՝ 6208-ից՝ 6208 կամ 56.59 տոկոս:

Ալավերդիում՝ 30 547-ից՝ 14046-ը կամ` 45.98 տոկոսը:

Լոռի Բերդում՝ 4009-ից  2217-ը կամ`55.30 տոկոս:

Տաշիրում՝ 18382-ից՝ 8297-ը կամ 45.14 տոկոսը:

Չարենցավանում` 26870-ից՝ 13329-ը կամ` 49.61 տոկոս:

Ակունքում` 6855-ից՝ 4809-ը կամ 70.15 տոկոսը:

Բյուրեղավանում` 8278-ից՝ 4672-ը կամ 56.44 տոկոս:

Ջրվեժում` 8003-ից` 2177-ը կամ 27.20 տոկոս:

Անիում՝ 15901-ից՝ 7861-ը կամ  49.44 տոկոս:

Սիսիանում՝ 22942-ից՝ 11883-ը կամ 51.80 տոկոսը:

Քաջարանում՝ 6099-ից՝ 4743-ը կամ  77.77 տոկոս:

Արենիում` 8196-ից՝ 3688–ը կամ  45.00 տոկոս:

Եղեգիսում՝ 4632-ից՝ 2814-ը կամ  60.75 տոկոսը:

Բերդում` 22485-ից 11093-ը կամ 49.34 տոկոս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter