
Փաշինյան-Մակրոն հանդիպում՝ Փարիզում
Այսօր Փարիզում, Երեւանի ժամանակով 20:30-ին նախատեսվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակված Ելիսեյան պալատի էջում՝ Մակրոնի այսօրվա օրակարգի բաժնում։
Քիչ անց վարչապետի աշխատակազմը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:
Այսօր երեկոյան Ելիսեյան պալատում տեղի կունենա ՀՀ վարչապետի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-ից Նյու Յորքում էր, որտեղ մասնակցում էր ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին։
Լուսանկարը՝ արխիվային
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել