HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առցանց անմաքս առևտրի շեմը կգործի մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022թ. սեպտեմբերի 23-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում որոշվել է ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար սահմանված առցանց անմաքս առևտրի շեմի (միջազգային փոստային առաքանիներով և (կամ) փոխադրողի կողմից տեղափոխվող ապրանքներ) գործողության ժամկետ սահմանել 2023 թվականի ապրիլի 1-ը՝ 2022թ․ հոկտեմբերի 1-ի փոխարեն:

2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը՝ 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո և (կամ) 31 կգ: Նշված որոշումը հրապարակվել էր ԵԱՏՄ հանձնաժողովի կայքում 2022 թ․ մարտի 21-ին և ուժի մեջ է մտել հրապարակվելուց հետո տասներորդ օրը՝ 2022 թ․ մարտի 31-ին։ 

Միաժամանակ կոմիտեն հիշեցնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 107 որոշմամբ սահմանված է, որ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ կարող են սահմանվել որոշմամբ նախատեսված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից ավելի խիստ նորմեր, որոնց դեպքում գործում են ազգային օրենսդրությամբ սահմանված նորմերը։ 

ՀՀ ազգային օրենսդրությամբ սահմանված է առավել խիստ նորմ՝ 200․000 ՀՀ դրամ և (կամ) 31կգ, հետևաբար շարունակելու է գործել սահմանված 200․000 դրամի և (կամ) 31 կգ-ի արտոնության շեմը։

ՊԵԿ-ը հայտնում է, որ նշված կարգավորումները վերաբերում են բացառապես անձնական օգտագործման ապրանքներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter