HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀՀԿ-ում արդեն որոշել են

Մայիսի 30-ին ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ կգումարի եւ կորոշի վարչապետի եւ ԱԺ նախագահի պաշտոնների, ինպես նաեւ կադրային այլ հարցեր: Ինչպես տեղեկացրեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, գործադիր եւ օրենսդիր մարմինների ղեկավար պաշտոնները մնալու են ՀՀԿ-ին:

ՀՀԿ մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն որոշվել է, որ վարչապետի պաշտոնում շարունակելու է աշխատել Տիգրան Սարգսյանը, իսկ ԱԺ-ն կղեկավարի Հովիկ Աբրահամյանը:

Մայիսի 31-ին գումարվելու է նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը եւ հենց այդ օրն էլ ՀՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնում կառաջադրի Հովիկ Աբրահամյանին: Կասկածից վեր է, որ հենց նա էլ կընտրվի:

Իրենց պաշտոններում են մնալու նաեւ ՀՀԿ-ական նախարարների մեծ մասը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter