HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է Սյունիքի մարզ

Սեպտեմբերի 27-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետարանը։

Դեսպանի հետ Սյունիք էին այցելել նաեւ դեսպանության տնտեսական եւ քաղաքական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմ Զապֆելը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն,  գրասենյակի ծրագրերի համակարգող Հայկանուշ Բագրատունյանը։ 

Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ներկայացնելով սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի Սյունիք ներխուժման մանրամասները, նշեց․

«Մեզ համար շատ կարեւոր է, որ այս ծանր ժամանակահատվածում մեր կողքին եք։ Տեղյակ ենք,  տիկի՛ն դեսպան,  թե՛ Ձեր, թե՛ ԱՄՆ դիրքորոշման  մասին այս ամենի վերաբերյալ, որի համար շնորհակալ ենք։ Բայց վերջին երկօրյա պատերազմը, որ տեղի ունեցավ ՀՀ սուվերեն տարածքում, ցույց տվեց, որ թշնամին ոտնահարում է ոչ միայն մեկ այլ պետության ու մարդու հիմնարար բոլոր իրավունքները, այլեւ հումանիտար տարրերը  ու նույնիսկ շտապօգնության մեքենաներն էր թիրախավորում։ Մարդիկ այստեղ չեն ուզում լքել իրենց բնակավայրերը, ինչը մեծացնում է խաղաղ բնակչության հանդեպ ռազմական գործողությունների ռիսկը։ Այս ամենը պետք է խիստ գնահատականի արժանանա միջազգային  հանրության  կողմից, ուստի եւս մեկ անգամ բոլորից խնդրում ենք   ուշադրություն թշնամու վերջին գործողությունների նկատմամբ եւ հստակ ճնշումներ՝ դրանց  կրկնությունը կանխելու համար»։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Դեսպան Թրեյսին ասել է, որ այս հակամարտությունը գտնվում է Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում՝ նույնիսկ այն պարագայում,  երբ ավելի լայն տարածաշրջանում կան զուգահեռ ընթացող հակամարտություններ․

«Ու մենք ամենաբարձր մակարդակներում, նաեւ դիվանագիտական խողովակներով անում ենք ամեն ինչ՝ թույլ չտալու ուժի կիրառումը, ապահովելու բանակցությունների շարունակականությունը եւ ունենալու խնդրի այնպիսի կարգավորման հեռանկար, որը երկարաժամկետ ու կայուն խաղաղություն կբերի»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter