
Ադրբեջանի զինված ուժերը ականանետներով և հրաձգային զենքերով կրակել են հայկական դիրքերին
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։ Այս մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել