HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ո´չ կոռուպցիային». ֆլեշմոբ Հայաստանի ողջ տարածքում

Մայիսի 29-ին` ժամը 11:00-ին ՇՊԱԿ-ների ազգային ցանցը Հայաստանի ողջ տարածքում իրականացնելու է ֆլեշմոբ` «Ո´չ կոռուպցիային» խորագրով: 

ՇՊԱԿ-ների ազգային ցանցում ընդգրկված են 13 գրասենյակներ, որոնք գործում են Հայաստանի բոլոր մարզերում, յուրաքանչյուր մարզում մեկ կենտրոն, իսկ Արագածոտնի մարզի Թալին և Ապարան քաղաքներում նաև հենակետային ընդունարաններ:

Նախաձեռնության շրջանակներում յուրաքանչյուր Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի և ընդունարանի կողմից կազմվելու է «Ո´չ կոռուպցիային» բառակապակցությունից մեկ տառ, որը նպատակ ունի հասարակության անդամների ուշադրությունը մեկ անգամ ևս հրավիրել «կոռուպցիա» կոչվող չարիքի դեմ և այս քայլով ցույց տալ, որ ցանկացած բացասական երևույթ, ինչը խորթ է և անհարիր մեր արժեքներին, անհանդուրժողության, համախմբման ու միասնական գործելու դեպքում կարող ենք դուրս մղել հասարակությունից:  Միջոցառման ընթացքում, տառը կազմելուց հետո մասնակիցները բարձրաձայն արտասանելու են իրենց կազմած տառը, այնուհետև բարձրաձայն արտասանելու են «Ո´չ կոռուպցիային» բառակապակցությունը:

Ընդհանուր առմամբ ֆլեշմոբին մասնակցելու է ավելի քան 300 հոգի:

Ստորև ներկայացնում ենք այն վայրերը, որտեղ նախատեսվում է իրականացնել ակցիան.

  • Երևանի ՇՊԱԿ – ք. Երևան, Մոսկվա կ/թ-ի հարակից Շ.Ազնավուրի անվան հրապարակ.
  • Արագածոտնի ՇՊԱԿ – Արագածոտնի մարզ, ք. Աշտարակի Ն.Սիսակյանի անվան դպրոց.
  • Թալինի ՇՊԱԸ – Արագածոտնի մարզ ք. Թալին, Տերյան 24 հասցե.
    • · Ապարանի ՇՊԱԸ – Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Քաղաքապետարանի դիմացի հրապարակ.
  • Արարատի ՇՊԱԿ – Արարատի մարզ, ք. Արարատի թիվ 2-րդ դպրոց.
  • Արմավիրի ՇՊԱԿ – Արմավիրի մարզ ք. Արմավիրի թիվ 4-րդ դպրոց.
  • Գեղարքունիքի ՇՊԱԿ – Գեղարքունիքի մարզ, ք. Գավառի թիվ 1-ին դպրոց.
  • Լոռու ՇՊԱԿ – Լոռու մարզ, ք. Վանաձոր, Շ.Ազնավուրի անվան մշակույթի տուն.
  • Կոտայքի ՇՊԱԿ – Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, Օգոստոսի 23.
  • Շիրակի ՇՊԱԿ – Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վ.Աճեմյանի անվան դրամատիկական

թատրոնի բակ.

  • Սյունիքի ՇՊԱԿ – Սյունիքի մարզ, ք. Կապանի թիվ 10 դպրոց.
  • Վայոց ձորի ՇՊԱԿ – Վայոց Ձորի մարզ, ք, Եղեգնաձորի թիվ 1 դպրոց.
  • Տավուշի ՇՊԱԿ – Տավուշի մարզ, ք. Իջևանի թիվ 1-ին դպրոց: 

Ֆլեշմոբի միջոցառումը կազմակերպվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի շրջանակներում:

Մեկնաբանություններ (3)

Gevorg Gyozalyan
Korupciayi dem voch te plakatnerov petq e payqarel ayl konkret gorcerov ete iharke npatake grante che
Սառա
ինչ ծիծաղելի բաներ եք անում, եւ կածում եք, եթե բառը գրեցիք՝ կոռուպցիան կնվազի, հա, թե կվերանա: Երբ նման բաներից եք խոսում, մոտս տպավորություն է ստեղծվում, որ դուք ստեղծվել եք կոռուպցիան ամենաքիչը խրախուսելու համար: Գումարները ճիշտ ծախսեք, որ գոնե դրանով չնպաստեք կոռուպցիային...
Nazik
Հայաստանում Շպակը նպաստում է կոռուպցիայի զարգացմանը:Նրանք շատ վարպետորեն ցանկանում են հաճախորդներին ապացուցել,որ մեր պետական այրերն ու դատավորները շատ ճիշտ որոշումներ են կայացնում:Դե էդպես ավելի հարմար է,համ դրսից գրանտներ են ստանում,համ իշխանավորների հետ խնդիրներ չեն ունենում:Չէ՞ որ իրենք էլ են Հայաստանի քաղաքացիներ,և երբեն իշխանավորներն իրենց էլ են պետք գալիս:Եվ այստեղ գործում է ես քեզ,դու ինձ սկզբունքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter