
Հաստատվել է 2023 թ. իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի ցանկը
ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ Կառավարության որոշմամբ՝ հաստատվել է 2023 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի ցանկը:
Պետական նպատակային-ծրագրային ֆինանսավորման է ներկայացվել 8 գիտական ծրագիր: Ցանկում ներառված են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 7 և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 1 պետական նպատակային ծրագրեր:
Ֆինանսավորման ընդհանուր գումարը կազմում է մոտ 7 մլրդ դրամ:
ԿԳՄՍ նախարարության հետազոտությունները ներկայացվել են հետևյալ գիտական կազմակերպությունների կողմից՝ «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ», ԳԱԱ «Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ», ԳԱԱ «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ», ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն», ԳԱԱ «Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ», ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ», ԳԱԱ «Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ»:
Վերոնշյալ ծրագրերը 2023 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:
Լուսանկարը՝ արխիվային, «Հետք»
Մեկնաբանել