HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Թաթոյանը կոնգրեսականներ Ադամ Շիֆին և Ջեկի Սփիրին է ներկայացրել ադրբեջանական պատերազմական հանցանքները

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ԱՄՆ-ում բարձրաստիճան հանդիպումների ժամանակ ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆին և Ջեկի Սփիրին է ներկայացրել ադրբեջանական պատերազմական հանցագործությունները։

«Թաթոյան» հիմնադրամի հաղորդագրության համաձայն՝ նա շեշտել է, որ ադրբեջանական զինված ուժերն անհնարինության են վերածել ՀՀ խաղաղ բնակիչների կյանքը․ կրակում են թիրախավորված ՀՀ խաղաղ բնակավայրերի վրա, զավթել են մարդկանց տներ, այրում են արոտավայրեր, սպառնում են խաղաղ բնակիչների և այլն։

Իրավիճակից դուրս գալու միակ ելքը նրանց հեռանալն է մեր գյուղերի տարածքներից, գյուղերն իրար կապող ճանապարհներից ու օկուպացված տարածքներից։ Այս մասին Արման Թաթոյանը շարունակաբար փաստերով հիմնավորված հայտարարում է 44-օրյա պատերազմից ավարտից սկսած:

Արման Թաթոյանն ընդգծել է, որ ադրբեջանական վերջին հարձակումները՝ սեպտեմբերի 13-15-ը, տեղի են ունեցել նաև 2020թ. մայիսին ՀՀ ներխուժած վայրերից։

Վերջին հարձակումների հետևանքով կան հազարավոր տեղահանվածներ, հարյուրավոր զոհեր ու վիրավորներ, թիրախային հարձակման ենթարկված գյուղեր ու քաղաքներ:

Նա խոսել է նաև ՀՀ զինծառայողներին խոշտանգելու, մարմինները մասնատելու և ադրբեջանական այլ պատերազմական հանցանքների մասին:

Արման Թաթոյանը ԱՄՆ-ում է գտնվում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (The Armenian National Committee of America-Western Region (ANCA Western Region) հրավերով։

Մեկնաբանություններ (1)

_
Սիրելի Հետք ջան, ինչու՞ եք նախկին ՄԻՊ ամեն արած-չարածը լուսաբանում, ֆեյսբուքի ամեն մի հրապարակածը` ձեզ մոտ գցում։ Ինչու՞ Աշոտյանի ստատուսները չեք հրապարակում, կամ այլ նախկին պաշտոնյայինը։ Դուք միակն եք, ում ես ընթերցում եմ տեղեկատվություն ստանալու համար` վստահելով, որպես քննադատ և անկողմնակալ տեսակետի տեր լրատվական։ Բայց իր ամեն ինչը լուսաբանելը մի տեսակ ստվեր է գցում։ Հատկապես,որ ՄԻՊ եղած գործառույթներից դուրս էին իր հրապարակումները այն ժամանակ, իսկ հիմա էլ լրիվ քաղաքական կարիերա անելու իր հավակնությունները ջրի դուրս ելան։ Շնորհակալություն Ձեր երկարամյա ընթերցող

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter