
Հոկտեմբերի 2-ին Ժնևում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները
Հոկտեմբերի 2-ին Շվեյցարիայի Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը։
«Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Ուստի անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։ Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ կառուցողական է՝ նպատակ ունենալով հասնելու տևական խաղաղության Հարավային Կովկասում, և նույնն ակնկալում է Ադրբեջանից»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։
Լուսանկարը՝ արխիվային / © mfa.am
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել