HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նիկարագուան խզել է դիվանագիտական հարաբերությունները Նիդերլանդների հետ

Նիկարագուան խզել է դիվանագիտական հարաբերությունները Նիդերլանդների հետ։ Պաշտոնական Մանագուայի պնդմամբ՝ պատճառը Ամստերդամի «ինտերվենցիոնիստական և նեոգաղութային քաղաքականությունն է»։

Տեղական el19digital պորտալը, հղում անելով այդ երկրի ԱԳՆ-ին, գրում է, որ Նիդերլանդների իշխանությունները «սպառնալիքներով և հանրային աշխատանքների չեղարկմամբ, օրինակ, տեղական բնակիչների և աֆրիկացիների համայնքների հիվանդանոցներում, վիրավորում և շարունակում են վիրավորել Նիկարագուայի ընտանիքներին»։ «Կայսրությունները և գաղութարարները մեզ հայտնի են, ոչինչ և որևէ մեկը չի կարող ստիպել մոռանալ մարդկության դեմ նրանց հանցագործությունների մասին»,- հայտնել են Նիկարագուայի ԱԳՆ-ում։

Նախօրեին, շքերթի ժամանակ, Նիդերլանդների հասցեին քննադատությամբ հանդես էր եկել Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան։ Նա հայտնել էր, որ եվրոպական երկիրը մի քանի տարի առաջ ցանկացել է ոչ մեծ հիվանդանոց բացել Նիկարագուայում, սակայն սեպտեմբերի վերջին հոլանդացի դիվանագետը Նիկարագուայի ԱԳՆ ղեկավար Դենիս Մոնկադային հայտնել է շինարարության դադարեցման մասին։ Օրտեգայի խոսքով՝ հիվանդանոցի շինարարության գործընթացը նույնիսկ չի էլ սկսվել։

«Դեսպանը եկել էր նիկարագուացիների հետ խոսեր այնպես, կարծես Նիկարագուան հոլանդական գաղութ է»,- ընդգծել էր Օրտեգան՝ չնշելով հոլանդացի դիվանագետի անունը։

Չորեքշաբթի օրը Reuters գործակակությունը հայտնել էր, որ Նիկարագուայի իշխանությունները Եվրամիության դեսպանին հայտնել էին «պերսոնա նոն գրատա» («անցանկալի անձ»)՝ հավելելով, որ չեն ընդունի նաև ԱՄՆ նոր դեսպանին։

Լուսանկարը՝ flickr.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter