HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայի զինված ուժերը հնարավոր է առաջիկա երեք օրվա ընթացքում գրավեն Լիմանը

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ իր ամենօրյա տեղեկագրում գրում է, որ ուկրաինացի զինվորականները կարող է ավարտեն Ուկրաինայի Դոնեցկի մարզի Լիման քաղաքի մոտ ռուսական խմբավորման շրջափակումը և առաջիկա 72 ժամվա ընթացքում իրենց վերահսկողության տակ վերցնեն քաղաքը։ 

Ինչպես նշվում է տեղեկագրում, ՌԴ զորքերը սեպտեմբերի 30-ին շարունակել են հետ նահանջել Լիմանի շուրջ գտնվող հենակետերից, իսկ Ուկրաինայի զինված ուժերը շարունակել շրջափակել այդ շրջանում ռուսական խմբավորմանը։ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչները և ռուսաստանցի ռազմական թղթակիցները պնդում են, որ ռուսական զորքերը դեռևս վերահսկում են Լիման քաղաքը, սակայն նահանջել են Դրոբիշևոյի (Լիմանից մոտ 6 կիլոմետր հյուսիս-արևմուտք) և Յամպոլեից (Լիմանից մոտ 13 կիլոմետր հարավ-արևելք) գտնվող հենակետերից։

Ամերիկյան կառույցը նշում է, որ ուկրաինական հրետանին շարունակում է փակել ռուսական զորքերի նահանջի միակ ճանապարհը՝ Կրեմեննայա-Տորսկոյե ավտոճանապարհը։ Նաև նշվում է, որ Լիմանից հյուսիս-արևելք՝ Սվատովո-Տորսկոյե ավտոմայրուղու վրա գործում են ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբեր։

Ըստ ամերկյան կողմի՝ ռուսական հրամանատարությունը Լիմանի շրջան է ուղարկում լրացուցիչ ուժեր, այդ  թվում զորահավաքի ժամանակ զորակոչված ուժերին, որոնք դեռևս չեն էլ հասցրել անցնել ուսուցումն ու ձեռք բերել մարտական փորձ։ 

«Ազատություն ռադիոկայան»-ի ուկրաինական ծառայությունը հրապարակել է մի ուղերձ, որտեղ ուկրաինացի զինվորականները Լիմանի մոտ գտնվող ռուսական զորքերին առաջարկում են հանձնվել։ «Հիշե’ք, ձեր իշխանություններին դուք պետք չեք։ Նրանց համար դուք թնդանոթի համար միս եք։ Դուք պետք եք տանը գտնվող ձեր հարազատներին»,- նշվում էր ուղերձում։

Նախօրեին Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը, հղում անելով ռուսաստանցի ռազմական թղթակիցներին, հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերն ավարտել են Լիմանի մոտ գտնվող ռուսական խմբավորման շրջափակումը։ Սակայն այդ տեղեկատվությունը չէր հաստատվել, որովհետև չնայած շրջափակման օղակը սեղմվում էր, սակայն, հոկտեմբերի 1-ի առավոտյան դրությամբ, այն դեռ չէր ավարտվել։

Լուսանկարը՝ PAULA BRONSTEIN/GETTY IMAGES

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter