Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
Ազգային Ժողովի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական հրավեր է ստացել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից, որում, մասնավորապես, ասվում է.
«ՌԴ Պետդումայի եւ ՀՀ ԱԺ-ի միջեւ փոխգործակցության զարգացման նպատակով՝ պաշտոնական այցով հրավիրում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնություն»:
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք կմեկնի հոկտեմբերի 9-ին:
Նախատեսվում է եռօրյա այց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել