HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիմային

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Անդրադառնալով Ճապոնիայի հետ դիվանագիտական հարաբերությունների երեսնամյա պատմությանը՝ Մաթևոսյանը կարևորել է երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների շարունակական խորացմանն ուղղված ջանքերը։

Զրուցակիցները հատկապես ընդգծել են երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերություններում առկա ներուժի իրացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության, թվայնացման և զբոսաշրջության ոլորտներում։

Երկկողմ տնտեսական և քաղաքական համագործակցության օրակարգի ընդլայնման անհրաժեշտությանը զուգահեռ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման կարևորել է մարդկային շփումների և երիտասարդական փոխանակման ծրագրերի նախաձեռնումը՝ ի նպաստ երկկողմ մշակույթային երկխոսության խորացմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքներին։ Դեսպան Ֆուկուշիման տեղեկացրել է նախորդ օրը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Գեղարքունիքի մարզի տուժած բնակավայրեր կատարած այցի մասին՝ մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև վերահաստատելով Ճապոնիայի՝ խնդիրների խաղաղ կարգավորմանը նպաստելու պատրաստակամությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter