HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». ուշագրավ փաստեր՝ Գարեգին Նուշիկյանի մասին

ՀՀԿ կողմից ԱԺ պատգամավոր առաջադրված, գործարար Գարեգին Նուշիկյանի մասին բավական ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս: Տարիներ առաջ նա բավական մոտ հարաբերություններ է ունեցել Սուքիասյանների ընտանիքի հետ:

«Ժողովուրդ»-ին հիշեցրին, որ 2007թ. սեպտեմբերի 21-ին, երբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խախտեց տասնամյա լռությունն ու քննադատեց իշխանություններին, «Արմենիա մարիոթ» հյուրանոցում էր նաև Գարեգին Նուշիկյանը: Ընդ որում, նա եկել էր Խաչատուր Սուքիասյանի հետ ու նրա հետ էլ ճեմում էր դահլիճում:

Եվ ահա նույն Նուշիկյանը բոլորովին անակնկալ կերպով իր թեկնածությունն առաջադրեց թիվ 10 ընտրատարածքում Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Սարիբեկ Սուքիասյանի դեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter