
Ադրբեջանը 5 պահանջ է ներկայացրել Հայաստանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը, հղում տալով իր հավաստի աղբյուրին (նյութը ստորագրված է՝ Հավաստի աղբյուր), հրապարակել է Ադրբեջանի պահանջները Հայաստանից։ Դրանք հինգն են՝
- ԼՂ պաշտպանության բանակի լուծարում:
- ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:
- Միջանցք Հայաստանի տարածքով:
- Սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը):
- Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:
Լուսանկարը՝ կառավարության արխիվից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել