HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». ամոթալի բան

Անցած շաբաթ «ՀԺ»-ն հրապարակել էր Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին սպասարկող զրահապատ BMW-ի լուսանկարը, որի դիմապակուց բացակայում էր ԱՊՊԱ կտրոնը: Շաբաթվա վերջին ԱՊՊԱ կտրոնը արդեն տեղում էր:

Բացի դրանից՝ մեքենան շահագործվում էր բոլորովին այլ՝ կառավարության աշխատակազմի հեշվեկշռում գտնվող «ԶԻԼ» բեռնատարի պետհամարանիշներով: Համարանիշը նույնպես փոխված է: Նշված խախտումների համար 100 հազար դրամով տուգանվել է Վարդան Ղուկասյանի վարորդը՝ Գևորգ Սողոյանը:

Բայց դա այնքան էլ կարևոր չէ: Կարևորն այն է, որ տևական ժամանակ համապատասխան մարմինները չեն էլ փորձել նեղություն պատճառել մեծն Վարդանիկին: Բայց հիմա նա ստիպված է հասարակ մահկանացուի պես ԱՊՊԱ կտրոնով շրջել իր կալվածքում ՝ Գյումրիում, ինչը նրա համար շատ ամոթալի է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter