HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». հանելուկային իրավիճակ

Սարդարապատում տոնական հանդիսությունից հետո իշխանական էլիտան, ինչպես միշտ, ճաշել է «Վարդավառ» ռեստորանային համալիրում: Հանդիսության թամադան եղել է Ազատ Գասպարյանը:

ԲՀԿ բոլոր նախարարները, բացի սպորտի նախարար Արթուր Պետրոսյանից, ներկա են եղել: Ավելին, նրանք ակտիվ «դվիժենի»-բանակցությունների մեջ են եղել ոչ միայն Սերժ Սարգսյանի անվտանգության պետ Վաչոյի, այլև կոլեգա-ՀՀԿ-ականների հետ:

Վերջիններիս պատմել են, որ թերթերից են իմացել, որ իրենք այլևս կոալիցիայում չեն, որ իրենցից ոմանց հայտարարությանը նախորդող օրերերին Գագիկ Ծառուկյանը կանչել-ասել է՝ կոալիցիա ենք կազմելու, դուք էլ մնում եք ձեր պոստերում՝ բացի սպորտի նախարարից:

Ու հիմա չեն հասկանում, թե վերջին օրվա ընթացքում ինչ է կատարվել, մանավանդ որ Գագիկ Ծառուկյանն էլ, առանց որևէ մեկին որևէ բան ասելու, հայտարարությունից անմիջապես հետո մեկնել է Բելառուս այն դեպքում, երբ պետք է մեկներ մեկ օր անց: Ասել են, որ գիտեին, թե «էսօր պիտի գա, բայց հիմա էլ ասում են՝ գալու է մայիսի 29-ին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter