HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵՄ-ն Ուկրաինային կհատկացնի 5 միլիարդ եվրո

Եվրոպական միությունը մինչև 2022 թվականի տարեվերջ Ուկրաինային կհատկացնի 5 միլիարդ եվրո։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը։

Նա հայտարարել է, որ ուրախ է ստորագրել Ուկրաինայի հետ փոխըմբռնման երկրորդ հուշագիրը «այն պահից, երբ Ռուսաստանն սկսեց իր դաժան պատերազմը»։

«ԵՄ-ն Ուկրաինային 5 միլիարդ եվրո կտրամադրի իրացվելիության անհետաձգելի պահանջների, աշխատավարձերի և կենսաթոշակների վճարման համար։ Մենք առաջին մասը կհատկացնենք հոկտեմբերի կեսերին, հաջորդ երկու հատվածները կհաջորդեն այս տարի ավելի ուշ»,- գրել է Եվրոպական հանձնաժողովի փոխղեկավարը։ 

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը շնորհակալություն է հայտնել Եվրոպական հանձնաժողովին այս որոշման համար և այդ փաթեթն անվանել «ԵՄ ժեստ, որը միտված է աջակցել այս պատերազմում Ուկրաինայի հաղթանակին, վերականգնմանը և եվրոպական ապագային ձգտմանը»։

Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն, որպես Ուկրաինային օգնություն, պատրաստում է 1,1 միլիարդ դոլարի սպառազինության նոր փաթեթ։ Գործակալության զրուցակիցների տվյալներով՝ օգնության նոր փաթեթի մասին կհայտարարվի առաջիկայում։

Լուսանկարը՝ Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter