HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Ղուկասյանը կրկնին հանդիպել է իր «շեֆի՞ն»

Շրջանառվող լուրերի համաձայն՝ քաղաքական դաշտի որոշակի վերաձևումներից հետո ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը օրերս հերթական անգամ շտապել է հանդիպել Ռոբերտ Քոչարյանին և նախ նրա մոտ կարծիք հայտնել իր եղբոր՝ Արեգ Ղուկասյանի՝ «Աղի» կոմբինատի Արեգի նկատմամբ ՀՀԿ-ի ցուցաբերած ոչ պատշաճ վերաբերմունքի մասով:

Այնուհետև նշել է. «Շեֆ ջան, մենք հո կորած մարդիկ չենք, որ մեր հետ ով ոնց ուզի, վարվի: Ճիշտ ա՝ մի մանդատ էս կողմ-էն կողմը էականորեն մեծ հարց չի լուծում, բայց, այդուհանդերձ, պետք ա հարկային ոլորտի նկատմամբ ուշադիր լինենք, և ամենագլխավորը՝ թույլ չտանք ընդերքի հետ անլուրջ վարվել, քանի որ դա է մեր ազգի ապրուստը»:

Նույն լուրերի համաձայն՝ ասում են, որ Քոչարյանը հանգստացրել է Ղուկասյանին՝ ասելով, որ ՀՀ-ի ապագայի հետ կապված պետք չէ ժամանակից շուտ մտահոգությունների գիրկն ընկնել:

Ի դեպ, «ՉԻ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ԼՂՀ նախկին նախագահը ՀՀ-ում իրեն պատկանող բիզնես կենտրոնների բաժնեմասը պատրաստվում է վաճառել ռուսական այլ ընկերությունների, քանի որ Ղուկասյանին կարծես թե այնքան էլ ձեռնտու չէ այսօրվա պայմաններում ՀՀ-ում ընդլայնվելու և բիզնես գործունեությամբ զբաղվելու:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ղարաբաղի իշխանություններից,ավելի ճիշտ «իշխանություններից» ՈՉ ՄԻ բան սպասելու չի: Դրանք ոչ մի ( լուրջ) բան չեն անում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter