
Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Ֆրանսիան կոչ է անում ազատ արձակել դեռևս անազատության մեջ գտնվող բոլոր հայ գերիներին։
«Ադրբեջանական բանակի կողմից հայ գերիների կամայական մահապատիժները ներկայացնող տեսանյութերը խորապես ցնցող են: Ֆրանսիան ի գիտություն է ընդունում Ադրբեջանի կողմից հայտարարված գործողութունների վերաբերյալ հետաքննությունը և կոչ է անում պատասխանատվության ենթարկել դրանց մեղավորներին»,-նշված է հայտարարությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել