HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանը ստիպողաբար Միութենական միության կազմ մտցնելու լուրն անհեթեթություն է. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «հերթական անհեթեթություն» է անվանել «Հայկական ժամանակ» օրաթերթի այն պնդումը, թե Ռուսաստանի Դաշնությունը ստիպում է Հայաստանին միանալ Միութենական պետությանը, որի համար Մոսկվան օգտագործում է Բաքվին:

«Ոչ, դա հերթական հիմարությունն է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրականում Ռուսաստանը նման մտադրություններ ունի Հայաստանի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը, հղում անելով իր հավաստի աղբյուրին, գրել էր, որ «Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանը դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս»։ «Ու եթե Ուկրաինայի դեպքում նման արդյունքի համար ՌԴ-ն օգտագործում է ռուսական և գուցե բելառուսական զորքերը, Հայաստանի դեպքում օգտագործում է Ադրբեջանի և որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը»,- գրել էր պարբերականը։

«Հայկական ժամանակ»-ի հավաստի աղբյուրի պնդմամբ՝ «գործողությունների իմաստը հետևյալն է՝ ցույց տալ Հայաստանի անվտանգային խոցելիությունը, որպեսզի վերջինս րոպե առաջ դիմի «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության մաս դառնալու համար։ Այս տրամաբանությունը զարգացնելու քայլերը Ադրբեջանի ագրեսիվությունն է, ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքի իներտությունը, Ռուսաստանի քաղաքական իներտությունը և Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելը։ Վերջին գործիքի կիրառումը պատահական չէ և օգտագործվել է նաև նախկինում, զորօրինակ՝ 2016-ի պատերազմից առաջ և հետո։ Հայաստանը պետք է հնարավորինս խոցելի լինի, որ հնարավորինս պինդ գրկի Ռուսաստանին»,- գրել էր օրաթերթը։

Լուսանկարը՝ РИА Новости / Евгений Биятов

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter