HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ դեսպանը շնորհավորել է Աննա Վարդապետյանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազությունների միջև համագործակցությունը կամրապնդվի և շարունակական բնույթ կկրի:

Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին և խնդրել իր բարեմաղթանքները փոխանցել ռուս գործընկերոջը՝ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին՝ ընդգծելով, որ պատրաստակամ է առավելագույն ջանք ներդնե երկու կառույցների միջև ստեղծված գործընկերային և վստահելի հարաբերությունները որակապես նոր հարթություն տեղափոխելու համար:

Նախքան համագործակցությանը վերաբերող հարցերին անդրադառնալը՝ գլխավոր դատախազ Վարդապետյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի անհապաղ դուրսբերման, հայ ռազմագերիների վերադարձի և հրադադարի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։

Գլխավոր դատախազը խոսել է նաև Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարված պատերազմական հանցագործությունների՝ հայ ռազմագերիների սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում` կանանց խոշտանգման դեպքերի մասին և շեշտել այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններ կատարած անձանց և կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Դեսպան Կոպիրկինը նշել է, որ Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերը բարձրացված հարցերը լուծելու համար՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության ապահովումը Ռուսաստանի Դաշնության առաջնահերթություններից է:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են իրավական փոխօգնությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter