HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

6 օրում ԲՊՏ-ի կիրառած պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել մոտ 1.5 մլն դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը մայիսի 21-ից 26-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտումների քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերած խախտումների արդյունքում կայացրել է 450.0 հազ. դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 7 որոշում: Մասնավորապես.

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Շիրակի ՏԲ աշխատակիցների հայտնաբերած խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի չափով վարչական տուգանքի  որոշում: Առգրավվել է 3 հատ խեցգետորսիչ:

Հողերի պահպանության ոլորտ

ԿՀԹՎՆ ՎԲ աշխատակիցների արձանագրված հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի չափով վարչական տուգանքի որոշում:

Շիրակի ՏԲ աշխատակիցների արձանագրած հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազ. դրամի չափով վարչական տուգանքի որոշում:

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Արմավիրի ՏԲ-ն 4 տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 320.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ նշված ժամանակահատվածում ԲՊՏ-ի կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե է մուտքագրվել ընդհանուր առմամբ 1.41 մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter