HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում ու Տարոնիկում օձեր են հայտնաբերվել

Մայիսի 28-ին ահազանգ է ստացվել, որ օձ է նկատվել Երևանի «Հաղթանակ» թաղամասի 2-րդ փողոցի թիվ 13 տանը: Դեպքի վայր են մեկնել հատուկ մասնագետը և ՃԿԿ օպերատիվ խումբը պարամեդիկներով: Մասնագետի հայտնաբերած օձը տեղափոխվել է անվտանգ տարածք:

Մայիսի 28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան 2-րդ նրբանցքի թիվ 32 տան բակում օձ է նկատվել: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը' պարամեդիկներով և հատուկ մասնագետը: Տեղանքի ուսումնասիրման արդյունքում օձ չի հայտնաբերվել:

Մայիսի 27-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի մոտակայքում օձ է նկատվել: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը պարամեդիկներով: Տեղանքի զննման արդյունքում օձ չի հայտնաբերվել:

Մայիսի 25-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչներն օձ են նկատել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Արմավիր քաղաքի կենդանաբանական այգու տնօրեն Ա. Թադևոսյանը: Մասնագետը հայտնաբերել է օձին և տեղափոխել Արմավիրի կենդանաբանական այգի: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանություններ (1)

Լեվիկ
Օձե՞ր են հայտնվել...չեմ հավատում....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter