HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանի հարձակումը Հայաստանի սուվերեն տարածքի վրա ուղեկցվել է գույքի հափշտակություններով և թալանով

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանում մտահոգություն հայտնեց, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հարձակումը Հայաստանի սուվերեն տարածքի վրա ուղեկցվել է նաև մեր քաղաքացիների գույքի հափշտակություններով և թալանով: Պատգամավորը նշեց, որ որոշ չափով գույքագրվել են այդ վնասները: Միայն Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղում մի քանի տասնյակ մարդիկ կորցրել են իրենց խոշոր և մանր եղջերավոր անասուններին, որոնք հափշտակվել են ադրբեջանցիների կողմից:

Արմեն Խաչատրյանը նշում է, որ մի շարք ընտանիքների դեպքում անասնապահությունը եկամուտի միակ աղբյուրն է, ուստի, հետաքրքրվեց, թե ինչպիսի միջոցառումներ են իրականացվում այդ գույքային վնասները փոխհատուցելու ուղղությամբ:

Հարցին պատասխանեց փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը: Նրա տեղեկացմամբ` կառավարությունը մի շարք ծրագրեր ունի` աջակցելու Ադրբեջանի ագրեսիայից տուժած համայնքներին, մարզերին, այս դեպքում` Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերին:

Համբարձում Մաթևոսյանը նշեց, որ մարզպետարաններին գումար հատկացվել է, քաղաքաշինական աջակցություն ևս նախատեսվում է այն քաղաքացիների համար, որոնց գույքը վնասվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter