HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զախարովայի խոսքի պատճառով՝ Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ղազախստանի ԱԳՆ

Ղազախստանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Բորոդավկինին կանչել են այդ երկրի արտաքին գործերի նախարարություն՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ավելի վաղ արված խոսքի համար, որը կապված էր Աստանա Ուկրաինայի դեսպան Պետր Վրուբլյովսկու վերադարձին։ Վերջինս «կոչ էր արել սպանել որքան հնարավոր է շատ ռուսների»։

Զախարովան հոկտեմբերի 4-ին հայտարարել էր, որ ՌԴ ԱԳՆ-ի մոտ վրդովմունք է առաջացնում այն փաստը, որ Վրուբլոյվսկին իր հայտարարություններից 1,5 ամիս անց «շարունակում է այցելել դիվանագիտական ընդունելությունների՝ դիվանագիտական առաքելության ղեկավարի կարգավիճակում» և Ղազախստանին մեղադրել ավելի վաղ տրված խոստումների չկատարման մեջ, համաձայն որի Վրուբլյովսկին «անվերադարձ Ղազախստանը կլքի ամենասեղմ ժամկետներում»։ Իր հայտարարության մեջ Զախարովան պահանջել էր արտաքսել Ուկրաինայի դեսպանին՝ հայտարարելով, որ Ղազախստանը չպետք է «Կիևի նեոնացիստական վարչակարգին ընդառաջ գնա»։

Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը հոկտեմբերի 5-ին հայտարարել է, որ Զախարովայի մեկնաբանության տոնայնությունը «հակասում է Ռուսաստանի և Ղազախստանի դաշնակցային փոխհարաբերությունների բնույթին՝ որպես իրավահավասար ռազմավարական գործընկերների»։

Միևնույն ժամանակ Սմադիյարովը հասկացնել է տվել, որ Վրուբլյովսկին առաջիկայում կլքի իր պաշտոնը։ «Ներկայումս Ուկրաինայի ԱԳՆ-ից դիմում է ստացվել Աստանայում նոր դեսպանի նշանակման վերաբերյալ։ Կուզենայի նշել, որ այս հարցում մենք ուկրաինական կողմի հետ ունենք լիակատար փոխըմբռնում»,- ասել է Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչը։ 

Վրուբլյովսկին իր այդ հայտարարությունն արել էր այս տարվա օգոստոսին բլոգեր Դիաս Կուզիարովին տված հարցազրույցում։ «Փորձում ենք ինչքան հնարավոր է շատերին սպանենք։ Ինչքան շատ մենք հիմա ռուսաստանցիներին սպանենք, այնքան քիչ ստիպված կլինեն սպանել մեր երեխաները։ Ահա և վերջ»,- մասնավորապես ասել էր Ուկրաինայի դեսպանը։ Դրանից անմիջապես հետո Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ դիվանագետը գտնվում է արձակուրդում։ Գերատեսչությունը նաև նշել էր, որ վերջինս ներողություն է խնդրել իր խոսքերի համար։

Լուսանկարում՝ Ղազախստանի ԱԳՆ-ն/Sputnik / Болат Шайхинов

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter