HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

508 մլն դրամ՝ 7 մարզերի 20 բնակավայրերում սուբվենցիոն ծրագեր իրականացնելու համար

Կառավարությունը 508 մլն դրամ կհատկացնի 7 մարզերի 20 բնակավայրերում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար։ Որոշումն ընդունվեց գործադիրի հոկտեմբերի 6-ի նիստում։

Նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց, թե ընդհանուր աշխատանքների բյուջեն որքան է։

«Ընդհանուր աշխատանքերի բյուջեն այս տարվա համար 18 մլրդ դրամ է, 324 ծրագրի համար Կառավարությունն արդեն իր մասնաբաժինը ֆինանսավորել է, որը կազմում է 9 մլրդ 260 մլն դրամ։ Բայց եթե մեր համայնքները 18-ից ավելի կիրականացնեն, վերաբաշխում կանենք»,- հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Ըստ նախարարի՝ համայնքներում իրականացվել են փողոցների ասֆալտապատման ծրագրեր, լուսավորության ցանցեր են անցկացվել, շենքերի տանիքներներն են հիմնանորոգվել և այլ ծրագրեր են իրականացվել։

Նախարարը նշեց այն մարզերը, որոնց համար գումար է հատկացվում․

  • Արագածոտնի մարզ՝ 3 ծրագիր, 28 մլն դրամ,
  • Արարատի մարզ՝ 2 ծրագիր, 91 մլն դրամ, 
  • Արմավիրի մարզ՝ 1 ծրագիր, 6 մլն դրամ,
  • Գեղարքունիքի մարզ՝ 7 ծրագիր, 168 մլն դրամ,
  • Լոռու՝ 5 ծրագիր, 107 մլն դրամ,
  • Կոտայքի մարզ՝ 2 ծրագիր, 74 մլն դրամ,
  • Շիրակի մարզ՝ 1 ծրագիր, 32 մլն դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter