Ոստիկանությունը միանում է «Մաքրենք աշխարհը 2012»-ին
Այս օրերին Եվրոպայում անցկացվում են Let's Do It! World համաշխարհային շարժման «Մաքրենք աշխարհը 2012» (World Cleanup 2012) արշավի զանգվածային քաղաքացիական միջոցառումներ, որոնք մեկնարկել են 2012թ. մարտի 24-ից և շարունակվելու են մինչև սեպտեմբերի 25-ը։ Միջոցառումներին մասնակցում է 90-ից ավելի երկիր:
Հայաստանը նույնպես միացել է այս գլոբալ արշավին, և «Մենք կարող ենք» (Let's do it! Armenia) շարժման կողմից իրականացվող «Հայաստանն առանց աղբի» կամավորական նախաձեռնության շրջանակներում սեպտեմբերի 15-ին տեղի կունենա միջոցառումը:
ՀՀ ոստիկանությունն իր պատրաստակամությունն է հայտնում միանալու կամավորական նախաձեռնությանը՝ մեր երկրի բնապահպանական, սոցիալական ու կենցաղային այդ ոլորտի խնդիրները համատեղ լուծելու համար:
ՀՀ ոստիկանություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել