HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պրահայում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 44 երկրների առաջին գագաթնաժողովը

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մեկնարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ Եվրամիության ստեղծած նոր քաղաքական հարթակի՝ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովը, որին մասնակցում է 44 երկիր, այդ թվում` Հայաստանը։ Ինչպես հայտարարել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, գագաթնաժողովը ազդակ կուղարկի Ռուսաստանին նոր աշխարհակարգի մասին, որտեղ չի լինի այդ պետությունը։

«Այս հանդիպումը փնտրում է նոր աշխարհակարգ առանց Ռուսաստանի»,- ասել է եվրոպացի պաշտոնյան։

Cumhurbaşkanı Erdoğan, Azerbaycan Cumhurbaşkanı Aliyev, Fransa Cumhurbaşkanı Macron, Finlandiya Cumhurbaşkanı Niinistö ve Ermenistan Başbakanı Paşinyan ile ayaküstü sohbette bir araya geldi.#Erdoğan #Aliyev #Paşinyan #Macron https://t.co/Q6OnAoQEsH pic.twitter.com/zfcr57iNAf

— LeGazete (@legazetecom) October 6, 2022

Համացանցում արդեն իսկ կադրեր են հրապարակվում, որտեղ երևում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրանք նստած են եղել սեղանի շուրջ։ Երեք առաջնորդներից զատ կադրերում երևում են նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ 

Ավելի վաղ, Փաշինյանը հայտարարել էր, որ Պրահայում կհանդիպի Ալիևի և Էրդողանի հետ։ Ալիևի հետ նախատեսված է նաև քառակողմ հանդիպում, որին կմասնակցեն նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Թե արդյոք կլինի Փաշինյան-Ալիև առանձնազրույց, դեռևս հայտնի չէ։ Պարզ չէ նաև՝ արդյոք այս ոչ պաշտոնական հանդիպումից զատ Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, թե՝ ոչ։

Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովին մասնակցում են ԵՄ անդամ 27 պետությունների, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Վրաստանի, Կոսովոյի, Լիխտեշտեյնի, Մոլդովայի, Նորվեգիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Սերբիայի, Ուկրաինայի, Չեռնոգորիայի, Շվեյցարիայի առաջնորդներ և ներկայացուցիչներ։ 

Չեխիայի կառավարության ներկայացուցիչ Շտեպան Չերնին հայտարարել է, որ հանդիպմանը չի կարողացել ժամանել Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։ «Միակ բացառությունը Դանիայի վարչապետն է, որը ինչ-որ ներքաղաքական պատճառներով, որը մենք չպետք է մեկնաբանենք, չկարողացավ գալ։ Դա չի նշանակում, որ նա չի ցանկացել գալ, այլ միայն այն պատճառով, որ ինչ-որ բան նրան խանգարել է»,- ասել է չեխ քաղաքական գործիչը։ 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես կգա տեսաուղերձով։ Պրահայում ընթացող հանդիպմանը մասնակցում է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ 

Ինչպես հայտնել են ԵՄ խորհրդից, գագաթնաժողովի օրակարգը ներառում է «այնպիսի հարցեր, ինչպիսին են խաղաղությունն ու անվտանգությունը, տնտեսական իրավիճակը, էներգետիկան և կլիման, ինչպես նաև միգրացիան և շարժողականությունը»։ Գագաթնաժողովի ավարտին պաշտոնական փաստաթղթի ընդունում չի նախատեսվում։ Ինչպես սպասվում է, Եվրամիության առաջնորդները գործընկերներին կոչ կանեն Ուկրաինայի հարցով միանալ Բրյուսելի դիրքորոշմանը, մասնավորապես՝ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, հայտարարել էր ԵՄ ներկայացուցիչը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter