HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականը նահանջել է ու հիմա 93-րդն է

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը, որում Հայաստանի հավաքականն օգոստոսյան ցուցակի համեմատ նահանջել է 1 տեղ ու հիմա 93-րդ հորիզոնականում է: Հիշեցնենք, որ հաշվետու ժամանակահատվածում մեր թիմը Ազգերի լիգայի խաղարկությունում նախ Երեւանում 0-5 հաշվով պարտվեց Ուկրաինային, իսկ հետո 2-3 հաշվով Դուբլինում զիջեց Իռլանդիային: Այս պահին մեր հավաքականն ունի 1234 հաշվարկային միավոր, ինչն 8-ով քիչ է օգոստոսյան ցուցանիշից:

211 ընտրանուց կազմված համաշխարհային ցուցակը շարունակում է գլխավորել Բրազիլիան, որին հաջորդում են Բելգիան, Արգենտինան, Ֆրանսիան, Անգլիան, Իտալիան, Իսպանիան, Նիդերլանդները, Պորտուգալիան, Դանիան։ 

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունի Ուկրաինան, որը 27-րդն է, Ռուսաստանը, որը զրկված է միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից, 33-րդն է, Ուզբեկստանը՝ 77-րդը, Վրաստանը՝ 78-րդը, մյուսները մեր ընտրանուց ավելի ցածր հորիզոնականներում են։ 

Տարածաշրջանում մեր հարեւաններից ամենաբարձր վարկանիշն ունի Իրանը, որը 20-րդն է, Թուրքիան 45-րդն է, Վրաստանը, ինչպես ասվեց, 78-րդը, իսկ Ադրբեջանը՝ 123-րդը։ 

Վարկանիշային հաջորդ աղյուսակը կհրապարակվի դեկտեմբերի 22-ին:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter