Դեռևս չպարզված առարկայի պայթյունից վնասվել են ավտոմեքենաներ
Մայիսի 27-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Դաշտենցի փողոցում գտնվող ավտոշուկայում մեքենայի տակ ինչ-որ բան են գցել, և պայթել է մի քանի մեքենա:
Պարզվել է, որ նույն օրը Նոր Արեշի 45-րդ փողոցի թիվ 45 տան հարակից տարածքում դեռևս չպարզված առարկայի պայթյունից վնասվել է նշված վայրում կայանված «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայի հետնամասը, «ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենայի աջակողմյան ապակին և անվադողը ու «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի աջակողմյան երկու անվադողը:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված մետաղական բեկորները և պայթյունի արգասիքները առգրավվել և ուղարկվել են փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել