HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Հուսով եմ, որ աստիճանաբար մոտենում ենք խաղաղությանը». Ալիև

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քառակողմ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել ադրբեջանական հեռուստաընկերություններին եւ մեկնաբանել Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպումը։

Նախ Ալիևը հայտարարել է, թե հույս ունի, որ կողմերն աստիճանաբար մոտենում են խաղաղությանը։ «Հուսով եմ, որ աստիճանաբար մոտենում ենք խաղաղությանը։ Ես գնահատում եմ այս ոլորտում Շառլ Միշելի աշխատանքը։ Որովհետև, ինչպես հայտնի է, Բրյուսելում մի քանի անգամ կայացել են եռակողմ հանդիպումներ, և ամեն անգամ մենք մոտ ենք խաղաղությանը»,- ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են կարևոր հարցեր, կարծում է, որ այդ հանդիպումը կարևոր նշանակություն կունենա խաղաղության պայմանագրին հասնելու համար։ 

Ալիևը հավելել է, որ ընթրիքից հետո կողմերը դարձյալ կհանդիպեն։ «Ցանկացած պարագայում խաղաղության գործընթացն արդեն իմպուլս է ստացել»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ ադրբեջանական կողմը հանդիպման ժամանակ առաջարկել է, որ երկու երկրների աշխատանքային խմբերը զբաղվեն խաղաղության պայմանագրի տեքստի նախապատրաստմամբ։

«Առաջիկայում նախարարները պետք է հանդիպեն երկրորդ անգամ, և մենք առաջարկել ենք, որ դրանից հետո երկու երկրների աշխատանքային խմբերը հավաքվեն և մի քանի օր աշխատեն խաղաղության պայմանագրի տեքստը պատրաստելու համար։ Այսինքն՝ սա է մեր մտադրությունը»,- եզրափակել է նա։

Լուսանկարը՝ APA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter