Ավտոմեքենան ու մոտոցիկլետն իրար են բախվել. 2 զոհ, 2 վիրավոր
Մայիսի 28-ին Կոմիտասի պողոտայի թիվ 61 շենքի մոտ իրար են բախվել «Նիսան Մաքսիմա» մակնիշի ավտոմեքենան և «Յամահա» մակնիշի մոտոցիկլետը:
Մոտոցիկլետի վարորդը՝ 1963 թ. ծնված Գևորգ Թումանյանը, տեղում մահացել է, իսկ նրա ուղևորուհի Մարիաննա Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը գիտակցության չգալով մահացել է:
«Նիսան Մաքսիմա»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել