HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Վլադիմիր Պուտինին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ: 

«Թույլ տվեք Արցախի ժողովրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորել Ձեզ՝ Ձեր ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ:

Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության և Ձեր անձնական ներդրումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման, մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու պահպանման, արցախցիների իրավունքների և անվտանգության պաշտպանության գործում, ինչի համար շնորհակալ ենք Ձեզ ու երախտապարտ:

Ուզում եմ հույս հայտնել, որ Դուք այսուհետ էլ կլինեք մեր ժողովրդի կողքին և կշարունակեք Ձեր ծանրակշիռ ջանքերը հիմնախնդրի վերջնական ու արդարացի կարգավորման ուղղությամբ:

Մեկ անգամ ևս ընդունեք, խնդրեմ, մեր ջերմ շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքները Ձեր հիշարժան հոբելյանի կապակցությամբ:

Խաղաղություն ու մեծագույն հաջողություններ Ձեզ և մեր բարեկամ ռուս ժողովրդին»,- ասված է ուղերձում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter