
Կարեն Անդրեասյանն ընտրվեց ԲԴԽ նախագահ
Այսօր Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որի արդյունքներով ԲԴԽ նախագահ է ընտրվել Խորհրդի նորընտիր անդամ Կարեն Անդրեասյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ էր հրավիրվել` ԲԴԽ երկու անդամ ընտրելու նպատակով: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջացած երկու թափուր տեղերի համար առաջադրել էր արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի (հոկտեմբերի 5-ին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել) և արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի թեկնածությունները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել