HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏՏ ոլորտի 29 ուսանող արժանացել է կրթական մրցանակների

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սինոփսիս Արմենիայի գիտաարտադրական համալիրում կազմակերպված արարողության ժամանակ վարչապետի անունից հանձնել է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում 2022 թվականի կրթական մրցանակները:

Կառավարության լրատավականի փոխանցմամբ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական պարգևների ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում այս տարի Հայաստանի բնագիտական և տեխնիկական բարձրագույն ուսումնական հաստատությունների 29 ուսանող արժանացել են պարգևների։

Մրցանակների հանձնման արարողությանը ներկա էր նաև Սինոփսիս ընկերության նախագահ ու գլխավոր գործառնական տնօրեն Սասին Ղազին։

Միջոցառման ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում մասնավորապես ասել է.

«Սինոփսիս ընկերության հարգելի ղեկավարություն,

Հարգելի պարոն Մուսաելյան,

Տիկնայք և պարոնայք,

Հարգելի մրցանակակիրներ,

Ինձ համար պատիվ է այսօր վարչապետի անունից շնորհելու Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում 2022 թվականի կրթական մրցանակները:

Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորական խոսքս ուղղել պարգևների արժանացած ուսանողներին:

Գաղտնիք չէ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն ունի ռազմավարական նշանակություն մեր երկրի համար:

Մերօրյա իրականության մեջ մենք ՏՏ ոլորտի զարգացումը կարևորում ենք ոչ միայն տնտեսական ոլորտի տեսանկյունից, այլ նաև դիտարկում որպես բոլոր առանցքային և կենսական նշանակություն ունեցող ոլորտների զարգացման շարժիչ ուժ, ի վերջո նաև մարդկային կապիտալի զարգացման շարժիչ ուժ:

Հարգելի ուսանողներ,

Դուք ձեր գիտելիքներով, ստեղծարարությամբ և հմտություններով ստեղծում եք վաղվա Հայաստանը: Ցանկանում եմ, որպեսզի այս մրցանակը լինի ամենափոքրը ձեր ապագա գործունեության մեջ ու ստեղծի նոր հնարավորություններ ձեզ համար: Մաղթում եմ մշտապես շարժվել ժամանակին համահունչ, զգալ ՏՏ ոլորտում համաշխարհային միտումները և նույնիսկ դրանցից առաջ անցնել:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մրցանակակիրներին և օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել Սինոփսիս ընկերությանը այս կարևոր միջոցառումը նախաձեռնելու և տարիներ շարունակ կազմակերպելու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter