
Վաղը տեղի կունենա ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ Վովա Գասպարյանի գործով դատաքննությունը
Մայիսի 30-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սուքոյանի նստավայրում (ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9) նշանակված է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ գործի դատաքննությունը:
Կազմակերպության կողմից հայցադիմում ներկայացնելու համար հիմք են դարձել 2011 թ. հոկտեմբերի 15-ին «Զինուժ» ծրագրում և 2011 թ. հոկտեմբերի 17-ին www.hraparak.am էլեկտրոնային էջում Վլադիմիր Գասպարյանի հարցազրույցները:
Կազմակերպությունը համարում է, որ հարցազրույցները պարունակում են մի շարք վիրավորական և միևնույն ժամանակ կազմակերպության բարի համբավն արատավորող արտահայտություններ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել