
Ղրիմի կամրջի պայթեցումը Ուկրաինայի անվտանգության ծառայության գործողությունն է. Украинская правда
Ղրիմի կամրջի պայթեցումը Ուկրաինայի անվտանգության ծառայության գործողությունն է։ Այդ մասին գրում է Украинская правда-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել այս նորությունը կամ չի ստանձնել կամրջի վրա պայթյունի պատասխանատվությունը։
Ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչները ևս ուղիղ չեն հայտարարել, որ ուկրաինացի զինվորականները կամ հատուկ ծառայությունները կապ ունեն պայթյունի հետ։ Ընդ որում, ավելի վաղ, նրանք ավելի վաղ բազմիցս նշել էին, որ Ղրիմի կամուրջը դիտարկում են որպես հարվածների օրինական թիրախ։
Ուկրաինական «Политика Страны» տելեգրամյան ալիքը գրում է, որ հիմնական վարկածը ուկրաինական հատուկ գործողույթունն է, սակայն դիտարկվում է նաև պայթյունին ռուսական հատուկ ծառայությունների մասնակցության վարկածը, որը հնարավոր է իրականացվել է «Կրեմլում որոշ խմբերի հանձնարարությամբ, որոնք ձգտում են սրել պատերազմը»։
Պաշտոնապես, Ուկրաինայի ՊՆ-ն և Անվտանգության ծառայությունը միանգամից պատասխանատվություն չէին ստանձնել ապրիլին «Մոսկվա» հածանավի խոցման և օգոստոսին Ղրիմի ռազմական օդակայաններում պայթյունների համար։ Ընդ որում, նրանք չէին էլ հերքում իրենց մասնակցությունը ՌԴ Սևծովյան նավատորմի գլխավոր նավի շարքից հանելու և Ղրիմի բազայում ռուսական ավիատեխնիկայի ոչնչացման հարցում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր ստեղծել կառավարական հանձնաժողով, որը կհետաքննի տեղի ունեցածի պատճառները։ ՌԴ քննչական կոմիտեն հայտարարել է Ղրիմի կամրջի վրա բեռնատարի պայթեցման փաստով քրեական գործի հարուցման մասին, սակայն չի նշել, թե ՔՕ որ հոդվածով է այն հարուցվել։
Լուսանկարը՝ ТАСС գործակալությունից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել