HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռոսստատը դադարել է կորոնավիրուսից մահացության ցուցանիշները հրապարակելուց

Ռոuսստատը որոշել է դադարեցնել հրապարակել COVID-19-ից մահացության ցուցանիշների վերաբերյալ տվյալները։ Այդ մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով գերատեսչության տարածած հաղորդագրությանը։

«COVID-19 վիրուսից մահացածների թվի ակնհայտ նվազումը Ռոսստատին թույլ է տվել որոշում կայացնել կորոնավիրուսային վարակից մահացությունների օպերատիվ հրապարակման դադարեցման մասին»,- հայտնել է ռուսական գերատեսչությունը։

Այդ տվյալները հրապարակվում էին 2020 թվականի երկրորդ եռամսյակից, երբ սկսվեց կորոնավիրուսի համավարակը։ Ռոսստատի տվյալներով՝ 2021 թվականին Ռուսաստանի բնակչության բնական անկումը գերազանցել է մեկ միլիոն մարդը, ինչը դարձել էր ռեկորդային Ռուսաստանի ժամանակակից պատմության ընթացքում։ 2021 թվականին մահացած 2,5 միլիոն մարդուց ավելի քան 446 հազարի մահվան հիմնական կամ ենթադրյալ պատճառը դարձել էր COVID-19-ը։ 2022 թվականի հուլիսին կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն էականորեն կրճատվել էին։

Լուսանկարը՝ REUTERS/Tatyana Makeyeva/File Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter