HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ խաղաղապահները մասնակցում են միջազգային զորավարժությունների․ ՊՆ

Հայ խաղաղապահների ստորաբաժանումը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքի մերձակայքում տեղակայված ԱՄՆ Հետևակային ստորաբաժանումների պատրաստման կենտրոնում մասնակցում է միջազգային զորավարժությունների, որոնք Կոսովոյում առաքելություն իրականացնելու նախապատրաստական փուլ են հանդիսանում: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Դասընթացներին և զորավարժությանը տեղում հետևելու նպատակով կենտրոն է այցելել ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արսեն Մանգասարյանը և հանդիպումներ ունեցել կենտրոնի զորավարժությունների պլանավորման և վերահսկման բաժնի պետ, փոխգնդապետ Թոմաս Ֆրոնհոեֆերի և ԱՄՆ ԶՈւ 76-րդ հետևակային բրիգադի հրամանատար, գնդապետ Քրիս Մաբիսի հետ։ Հանդիպումների ընթացքում ԱՄՆ զինվորականները նշել են հայկական ստորաբաժանման պատրաստության և կարգապահության բարձր մակարդակը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել միջազգային զորավարժություններում հայ խաղաղապահների մասնակցությունն ընդլայնելու վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter