HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրաքում հրթիռակոծվել է թուրքական Զլիքան ռազմաբազան

Իրաքի հյուսիսում տեղակայված թուրքական ռազմաբազայի ուղղությամբ արձակվել է ռեակտիվ երեք հրթիռ։ Այդ մասին հայտնել է իրաքյան Shafak News կայքը։ 

Անվտանգության վարչության տեղական ներկայացուցչի տվյալներով՝ թուրքական Զլիքան ռազմաբազայի ուղղությամբ, որը գտնվում է Մոսուլ քաղաքից հյուսիս-արևելք գտնվող Բաշիքա շրջանում, արձակվել է երեք հրթիռ։ Նշվում է, որ դրանցից երկուսն ընկել են թուրքական ուժերի ճամբարին բավականին մոտ, իսկ երրորդը՝ ռազմաբազայի մոտ գտնվող լեռան ստորոտին։

Իրաքի անվտանգության ուժերի ջոկատները ձեռնամուխ են եղել թուրքական ռազմական օբյեկտի ուղղությամբ արկերի արձակումն իրականացրած անձանց որոնման և հայտնաբերման ուղղությամբ։ 

Զլիքանը, ինչպես նաև Իրաքում մյուս թուրքական ռազմաբազան, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանից 15 կիլոմետր հեռավորության վրա Էլ Ամադիա բնակավայրի մոտ, պարբերաբար դառնում են տարբեր տեսակի հարձակումների թիրախ։ Երբեմն դրանց զոհ են գնում նաև թուրք զինվորականները։

Լուսանկարը՝ almayadeen.net-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter