«Ծաղկող տաղանդ». գույների հրավառություն Աբրահամեան արվեստի կենտրոնում
Հունիսի 1-ին Աբրահամեան արվեստի կենտրոնում կբացվի «Ծաղկող տաղանդ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը նվիրված է երեխաների պաշտպանության օրվան:
Ցուցահանդեսին մասնակցում են Էջմիածնի Հրաչ և Սյուզան Թուֆայանների անվան հայորդաց տան, Զեյթունի Մինաս Ավետիսյանի անվան կերպարվեստի դպրոցի, Սիսիանի Զաքար Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոցի, Պռոշյանի Պետրոս Ղևոնդյանի անվան դպրոցի սաները և այլք:
Ներկայացվող աշխատանքները 50-ից ավելի են: Հեղինակները երեխաներն են, ովքեր ապշեցնում են իրենց յուրահատուկ, անսպառ երևակայությամբ ու գունային վառ, համարձակ լուծումներով արված աշխատանքներով:
Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել տաղանդավոր երեխաների աշխատանքները, այդ միջոցով սեր ու խրախուսանք հայտնել նրանց` վաղվա օրը կերտողներին:
Աբրահամեան արվեստի կենտրոնը բոլորին հրավիրում է ներկա լինելու երեխաների երևակայության շքեղ հրավառությանը: Կենտրոնը գտնվում է Աշտարակի խճուղու Վանահովիտ թաղամասում: Կենտրոնը հիմնելու նախաձեռնությունը կանադահայ Զաբել Բերբերյան և Նիկոլ Աբրահամյան ամուսիներինն է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել